ԿարևորՀասարակություն

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության 57 հոգանոց թիմը մեկնում է Սիրիա և Թուրքիա

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«911tert.am» կայքից տեղեկանում ենք, որ Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով, առաջիկա ժամերին նշված երկրներ է մեկնելու Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 57 հոգանոց թիմ՝ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի հիմնական եւ պահեստային կազմերից:

Փրկարարները 7 օրվա ինքնաբավ ռեժիմով աշխատելու ռեսուրս ունեն՝ գույք, սնունդ, ջուր, փրկարարական տեխնիկա եւ այլն:

Սիրիայում եւ Թուրքիայում հզոր երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ի վաղ առավոտյան: Այսօրվա տվյալներով, կան բազմաթիվ ավերածություններ, զոհերի թիվն անցնում է 4 հազարից, տուժածների թիվը՝ 20 հազարից:

Back to top button