ԿարևորՀասարակություն

Հայաստանը պատրաստ է հումանիտար աջակցություն ցուցաբերել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններին․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիայի, և՛ Սիրայի երկրաշարժից տուժած շրջաններին, Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքի հետ համատեղ ասուլիսում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք՝ որպես 1988-ին ինքներս մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ավելի քան 5000 մարդու կյանք խլած հզոր երկրաշարժից հետո Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում ակտիվանում են միջազգային օգնության ջանքերը:

7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գազիանթեփի (Այնթափ) մերձակայքում երկուշաբթի վաղ առավոտյան, երբ մարդիկ քնած են եղել։

7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 13:30-ի սահմաններում (10:30 GMT):

Վերջին տվյալների համաձայն՝ միայն Թուրքիայում ավելի քան 3419 մարդ է զոհվել, 15 հազարը վիրավորվել են։

Հաղորդվում է, որ Սիրիայում ավելի քան 1600 մարդ է զոհվել։

Back to top button