Հաջողության նոտա

Իմ երջանկությունը իմ հաջողությունն է. գործարար Մարիամ Դիլբանդյան․ «Հաջողության նոտա»

«Տեսնող Ձեռքեր» և «Լորիկ» ապրանքանիշերի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը ավարտել է Մայր բուհի բանասիրության և հոգեբանության բաժինները:

«Տեսնող Ձեռքերը» առաջին հայկական ստարտափներից էր, որ մասնակցեց Ձեռներեցության գլոբալ գագաթնաժողովին: Այն տեսողական խնդիներ ունեցող անձանց համար վերապատրաստվելու ու պրոֆեսիոնալ մերսման թերապիստներ աշխատելու հնարավորություն է ստեղծում:

Հաջորդ գաղափարը ծնվեց 2020-ի պատերազմից հետո, երբ կարիք կար ստեղծել այնպիսի բիզնես, որի միջոցով հայկական մշակույթը կգրավի աշխարհը: Մարիամը հիմնեց «Լորիկ» դիզայներական ստուդիան, որտեղ 10-րդ դարի հայ վանահայրերի ստեղծած մանրանկարների հիման վրա ստեղծվում են նոր, եզակի զարդեր թվային ձևաչափով:

Back to top button