ԿարևորՄիջազգային

Թուրքիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ 223 հազար բնակչությամբ Ադիյաման քաղաքից 43 կմ հեռավորության վրա, իսկ Բեսնի քաղաքից (42 հազար մարդ)՝ 13 կմ հեռավորության վրա։

Այս ցնցումն ամենաուժեղներից էր փետրվարի 6-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Նրա ուժգնությունը, ըստ տարբեր տվյալների, եղել է 7,4-ից 7,8 մագնիտուդ: Այս երկրաշարժը հանգեցրել է տասնյակ հետցնցումների։

Թուրքիայում և Սիրիայում հազարավոր տներ են ավերվել։ Ավելի քան 4300 մարդ մահացել է, մոտ 20000-ը վիրավորվել։ Շատ երկրներ ներգրավված են երկրաշարժերի հետեւանքների վերացման գործում։

Back to top button