ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1762-ի

Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում երկրաշարժի զոհերի թվի աճի մասին։

«Երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 1762, տուժել է 12068 մարդ, ավերվել է 5606 շենք»,- ասվում է վարչության տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան հայտնել էր 1651 զոհի և 11119 վիրավորի մասին։ Նրա խոսքով՝ ավերվել է 3471 շինություն։

Արտակարգ իրավիճակների վարչությունը հստակեցրել է, որ երկրաշարժի գոտում ավերված շենքերի ընդհանուր թիվը կազմել է 5606։

Քոջան նշել է, որ առաջին երկրաշարժից հետո տարածաշրջանում գրանցվել է 147 կրկնվող ցնցում։ «Լուրջ ավերածություններ են գրանցվել 10 նահանգներում»,- հավելել է նա։

Երկուշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշ նահանգում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի ուշ Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վերջին տվյալների համաձայն՝ հարևան Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 656-ի

Back to top button