Սփյուռքի ձայնը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պետք է անվտանգային միջոցառումներ ձեռնարկի՝ համայնքը պաշտպանելու համար․ «Սփյուռքի ձայնը»

Հունվարի 28-ի ուշ երեկոյան Երուսաղեմում Հայոց վանքի դիմաց հրեա ծայրահեղականները բախումներ էին հրահրել, ինչի մանրամասներին անդրադարձել էր Հանրային ռադիոն․ https://hy.armradio.am/

Երուսաղեմի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Հակոբ Ջերնազյանը նշում է, որ նման միջադեպեր հայկական թաղամասում հաճախ են լինում։

«Բոլոր ժամանակներում էլ հայության հետ նման սանձարձակ ու վիրավորական քայլերի դիմել են հրեա ծայրահեղականները։ Նոր կառավարության ձևավորումից հետո նման սադրիչների թիվը կտրուկ աճել է»,- ավելացնում է նա։

Երուսաղեմի հայ համայնքը տարիների ընթացքում տարբեր պատճառներով նոսրացել է։ Հակոբ Ջերնազյանը, որը 2018-2020-թթ․-ին աշխատել է Իսրայելի նախագահական պալատում՝ արտաքին գործերի աշխատակազմում, նշում է, որ փոքրաթիվ, սակայն իր համայնքին նվիրված հայերից որևէ մեկը այս ընթացքում արտագաղթելու ցանկություն չի ունեցել։ Իսկ նման ծայրահեղական գործողություններից կարելի է պաշտպանվել համայնքը պահելով, ասում է զրուցակիցս։

«Իրավիճակով պայմանավորված՝ որևէ հայ չի լքել երկիրը, հակառակը՝ մնացել ենք և պաշտպանելու ենք մեզ ժառանգած հողերը»,- ասում է նա։

Մեզ հետ հեռախոսազրույցում Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանության դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը նշեց, որ պատրիրաքարանը ձեռնարկվում է անվտանգային միջոցառումներ, ինչի մասին նաև լրացուցիչ հայտարարություններ կարվեն։

Back to top button