ԿարևորՀասարակություն
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ


Ռուս խաղաղապահներն արձանագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտում. ասվում է երեքշաբթի օրը տարածված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող երկու կողմերի հետ միասին սկսել է խախտման փաստի վարույթը։
«Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ»,- եզրափակել է ՊՆ-ն։