ԿարևորՀասարակություն
Մասնակի վերականգնվել է դեպի Արցախ գազամատակարարումը


Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից, հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:
«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները»,– նշված է հաղորդագրությունում: