

Տառերի գյուտի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան` ֆանտաստիկ ու իրական, երազային ու կրոնական։ Այս մեկն էլ առաջ է քաշում պատմաբան Կարեն Թոխատյանը, իհարկե` որպես վարկած։
«Միանշանակ պնդել, թե Մաշտոցը տառերը հորինել է, նայելով ժայռապատկերներին, չի կարելի, բայց որ հայերեն տառեր հիշեցնող պատկերներ կան, միանշանակ է»,- ասում է պատմաբան Կարեն Թոխաթյանը։
Թափառելով աշակերտների հետ և քարոզելով, Մաշտոցն անպայման եղել է լեռներում և տեսել է ժայռապատկերները։
Միթե՞ նա չէր կարող օգտագործել դրանք տառաստեղծման ժամանակ։ Ժայռապատկերները կարող են դիտվել նաև որպես նախագրքեր։