ԿարևորՀասարակություն
Հալեպի բնակչության մեծամասնությունը ապաստարաններում է գիշերել


Հալեպի բնակչության մեծամասնությունը գիշերել է դրսում ՝ ակումբներում և եկեղեցիներում, հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Երեկ երեկոյան մինչև լուսաբաց երկրաշարժի թեթև հետցնցումները պարբերաբար շարունակվել են։
Հալեպի բնակչության մեծամասնությունը ազգային միութենական կառույցներում և պետութեան տրամադրած ապաստարաններում է անցկացրել գիշերը»։
Երեկ և այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում և Թուրքիայում։ Երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը հասել է 711-ի, վիրավորներինը՝ 1431-ի: