ԿարևորՀասարակություն

Հալեպի «Քառասուն նահատակների» հայկական եկեղեցին երկրաշարժից վնասվել է

Երկուշաբթի վաղ առավոտյան Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Հալեպի «Քառասուն նահատակների» հայկական եկեղեցին փոքր-ինչ վնասվել է, հայտնում է «Գանձասար» ամսագիրը։

Ավելի քան 1000 մարդու կյանք խլած հզոր երկրաշարժից հետո Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում փրկարարական գործողություններ են իրականացվում:

7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գազիանթեփի (Այնթապի) մերձակայքում երկուշաբթի վաղ առավոտյան, երբ մարդիկ քնած են եղել։

7,5 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 13:30-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով 10:30–ին):

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ միայն Թուրքիայում առաջին երկրաշարժից հետո 912 մարդ է զոհվել, ավելի քան 5300-ը վիրավորվել են։

Սիրիայի իշխանությունները հայտնում են ավելի քան 370 զոհերի մասին։

Երկրաշարժի հետևանքով երկու ազգությամբ հայ է զոհվել։

Back to top button