ԿարևորՔաղաքական

Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի,  ԱԺ նախագահի,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ  պաշտոնատար անձանց հետ: 

Back to top button