ԿարևորՄիջազգային

Թուրքիայում մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 7-օրյա սուգ Է հայտարարել ավելի քան 1600 քաղաքացու կյանք խլած երկրաշարժի կապակցությամբ։ Նա գրառում է արել Telegram–ում։

«Յոթօրյա համազգային սուգ է հայտարարվել։ Մինչև փետրվարի 12-ի մայրամուտը ամբողջ երկրում և արտասահմանյան ներկայացուցչություններում կիջեցվի Թուրքիայի դրոշը», — գրել է Թուրքիայի նախագահը։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 1651 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 11 հազարը։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայում այս պահին զոհերի թիվը կազմում է ավելի քան 530 մարդ, գրեթե 1350-ը վիրավորվել են։ 7,5 մագնիտուդով երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:24-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով 10:24–ին):

Back to top button