ԿարևորՀասարակություն
Փոխվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի «Թեժ գծի» համարը


Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ փոխվել է «Թեժ գծի» համարը։
Այսուհետ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը սպասարկելու է #8520 քառանիշ հեռախոսահամարը։
Հանրության հետ կապն առավել արդյունավետ իրականացնելու, քաղաքացների և տնտեսվարողների կողմից ստացվող տեղեկատվությունը, առաջարկություններն ու կարծիքները հավաքագրելու և խորհրդատվություն ապահովելու նպատակով գործող «Թեժ գիծ» ծառայությունը հասանելի է երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00-ն։