ԿարևորՀասարակություն
Երևանի քաղաքապետը դժգոհեց արդիականացված կանգառների որակից


Երևանի քաղաքապետանաում այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել նոր կանգառասրահներում տեղադրված նստարանների որակի առնչությամբ։
«Նոր դրած կանգառասրահների նստարանները ժանգոտել են»,- ասել է Սարգսյանը։
Նա հանձնարարել է մրցույթում հաղթած ընկերությանը ապահովել հետերաշխիքային սպասարկում:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսել են արդիականցվել երևանյան կանգառասրահները: Խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվել են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկել է Աջափնյակից: