ԿարևորՀասարակություն
Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկեն «Կյանքի պուրակի» շինաշխատանքները


Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը: Հուշապուրակը նվիրված է արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ:
2021 թ-ին որոշվել էր Երևանի բուսաբանական այգում հիմնել Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ:
Նախագծի շուրջ միավորվել են մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողներ: