Կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրեաբանության և կենսատեխլոգիայի ամբիոնի վարիչ, «Կենսաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աննա Փոլադյանն իր աշխատանքային ուղին սկսել է հարազատ բուհի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում՝ որպես լաբորանտ: Հետագայում հնարավորություն է ունեցել աշխատելու Վիրջինիայի և Բեռլինի տեխնիկական համալսարաններում:
Բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների և միջազգային ամսագրերում տպագրված գիտական հոդվածների հեղինակ Աննա Փոլայանը անդամակցում է մի շարք մասնագիտական միջազգային կառույցների, ինչպիսիք են Ամերիկյան Մանրէաբանական ընկերությունը, Կենսաքիմիկոսների ընկերության ֆեդերացիան, Կենսաֆիզիկայի համահայկական ասոցիացիան, Եվրոպական Մանրէաբանական ընկերության ֆեդերացիան և Ջրածնի Էներգիայի միջազգային ասոցիացիան: