

Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան բանակի արշավանքների ժամանակ Ատրպատականի հայությունը նույնպես կոտորվել ու ենթարկվել է բռնագաղթի։
Մեծ եղեռնից մազապուրծ բազմաթիվ վասպուրականցիներ հանգրվանել են Ատրպատականում։ Նրանց տարաբնույթ խնդիրների լուծման գործում անուրանալի է տեղի թեմակալ առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի կատարած աշխատանքը։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 6-րդ։