Հատուկ նախագիծ

Հեբամե, դուլա, կրծքով կերակրման խորհրդատու. ծննդօգնությունը Հայաստանում. «Հատուկ նախագիծ»

Դուլաներ, հեբամեներ, կրծքով կերակրման մասնագետներ. սրանք բավական նոր մասնագիտությունների անուններ են Հայաստանում: Մեր երկրում ծննդօգնության կազմակերպումը վերջին մի քանի տարում` ի թիվս տարբեր խնդիրների, նաև նորամուծություններ է առաջարկում․ https://www.youtube.com/

Շատ կլինիկաներում արդեն չեն զարմանում, երբ կինը գալիս է իր դուլայի հետ, և վերջինս մասնակցում է ծննդաբերության ու հետծննդաբերական պրոցեսին՝ օգնելով կնոջը հեշտ հաղթահարելի դարձնել այդ փուլը:

Միջին տարիքից բարձր մարդիկ հաճախ են զարմանում, թե ի՞նչ կարիք կա կրծքով կերակրման մասնագետի հետ խորհրդակցել, օգտվել նրա ծառայություններից՝ մատնանշելով հայտնի արտահայտությունը, թե մենք որ չենք ունեցել կկ խորհրդատու, ինչ է, չե՞նք կերակրել:

Բայց ժամանակները փոխվել են և Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերության շրջանում հետազատության արդյունքները վկայում են այդ մասին:

Ծրագրի ղեկավար, լրագրող Աստղիկ Կարապետյանը պատմում է իրենց բացահայտումների մասին՝ նշելով, որ հետազատությունն այնպիսի նոր տեղեկություններ է ի հայտ բերել, որ անգամ իր համար էր զարմանալի:

Back to top button