ԿարևորՀասարակությունՍտարտափ Հայաստան

Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է

SoloLearn հայկական ստարտափն ընդգրկվել է 12 տարեկանից բարձր երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թոփ քսանյակում․ հայտնում  է WeAreTeachers պլատֆորմը։

Նշվում է, որ երեխաները շատ օգտակար բաներ կգտնեն Sololearn-ում:

Նրանք կկարողանան սովորել Python, C++, JavaScript, Java, jQuery, մեքենայական ուսուցում, տվյալագիտություն և այլն: 

Solo Learnը ինտերակտիվ կրթական հարթակ է, որի կարգախոսն է «սովորել՝ խաղալով և խաղալ՝ սովորելով»: Այն խաղերի միջոցով տեխնիկական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս տարվեր ոլորտներում, օրինակ՝ ծրագրավորման և լուսանկարչության:

Այս պահին սովորողների թիվը գերազանցել է 60 միլիոն օգտատիրոջը։

Back to top button