ԿարևորՀասարակություն

Այսօր կանցկացվեն միասնական քննություններ «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները, որոնք կանցկացվեն մինչև փետրվարի 12-ը։

Փետրվարի 5-ին, նախատեսված են քննություններ «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19):

Այսօր գործելու են քննական կենտրոններից 14-ը, Երևանում` 3-ը, մարզերում` մեկական, միայն Սյունիքում՝ 2-ը/Գորիսում և Կապանում/: Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 100 դիմորդ, բոլորը՝ կենսաբանություն, թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ, 100 հոգի, կենսաբանություն և թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, 106 հոգի կենսաբանություն, 1-ը՝ աշխարհագրություն:

Հանրապետությունում 887 հոգի կենսաբանություն է հանձնելու, 32-ը՝ աշխարհագրություն: «Կենսաբանություն» հայտագրած շրջանավարտներից 581-ը մարզերից է, 306-ը՝ Երևանից: Մայրաքաղաքում աշխարհագրություն հանձնելու է միայն մեկ դիմորդ, մնացածը մարզերից են:

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։

Back to top button