ԿարևորՀասարակությունՍտարտափ Հայաստան
Հայկական SoloLearn ստարտափը երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թվում է


SoloLearn հայկական ստարտափն ընդգրկվել է 12 տարեկանից բարձր երեխաների համար լավագույն կրթական հավելվածների թոփ քսանյակում․ հայտնում է WeAreTeachers պլատֆորմը։
Նշվում է, որ երեխաները շատ օգտակար բաներ կգտնեն Sololearn-ում:
Նրանք կկարողանան սովորել Python, C++, JavaScript, Java, jQuery, մեքենայական ուսուցում, տվյալագիտություն և այլն:
Solo Learn–ը ինտերակտիվ կրթական հարթակ է, որի կարգախոսն է «սովորել՝ խաղալով և խաղալ՝ սովորելով»: Այն խաղերի միջոցով տեխնիկական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս տարվեր ոլորտներում, օրինակ՝ ծրագրավորման և լուսանկարչության:
Այս պահին սովորողների թիվը գերազանցել է 60 միլիոն օգտատիրոջը։