Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ճիշտ է, շատ վատ, բայց կյանքը շարունակվում է․ Վահե Սայադյան․ «Կյանքին ասել այո՛»

Վահե Սայադյանը ծնվել է 1998 թվականի ապրիլի 3-ին Վայոց Ձորի Մալիշկա գյուղում։ Վեց տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղ։ 2022-ին ավարտել է Արցախի պետակա համալսարանի «Մաթեմատիկա» բաժինը։ 44-օրյային մասնակցել է գյուղի կամավորական ջոկատի կազմում։

Կռվել է Ջրականում, հոկտեմբերի 3-ին ոտքից ծանր վիրավորվել է։ Վեց վիրահատություն է տարել, վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Պատերազմից հետ Վահեն ծնողների հետ տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաք։ «Ճիշտ է, շատ վատ, բայց կյանքը շարունակվում է, պիտի փորձենք ապրել»,-ասում է Վահեն։

Back to top button