ԿարևորՀասարակություն

Picsart-ը աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։

Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, 20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են’ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։

data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:

Լուսանկարը՝ data.ai-ի

Կարդացեք նաև
Close
Back to top button