ԿարևորՍպորտ

40 երկիր կարող է բոյկոտել 2024 թվականի Օլիմպիական խաղերը

Տասնյակ երկրներ կարող են բոյկոտել 2024 թվականին Փարիզում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը։

Բոյկոտը կկայանա, եթե ռուս և բելառուս մարզիկներին թույլ տան մասնակցել խաղերին, հայտարարել է Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկը՝ հաղորդում է BBC-ն։

Նախարարն ասել է, որ կոալիցիային հնարավոր է միանան նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Ուկրաինան ևս սպառնացել է բոյկոտել Փարիզի Օլիմպիական խաղերը։

«Նման ասոցիացիան բավական կլիներ, որ մրցույթն անիմաստ դառնա»,- ընդգծել է նա։

ՄՕԿ-ն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ուղիներ կփնտրի, որոնք  թույլ կտան ռուս և բելառուս մարզիկներին հանդես գալ Փարիզում չեզոք դրոշի ներքո՝ հավելելով, որ «ոչ մի մարզիկի չպետք է արգելվի մասնակցել մրցույթին միայն իր անձնագրի պատճառով»:

Back to top button