ԿարևորՀասարակություն

Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված  միջոցառումները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար,  Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին  նիստը:

Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված  միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր:

Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախապատրաստական աշխատանքները,  առաջիկա անելիքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  Արամ Խաչատրյանի 120 ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ: Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝ հյուրախաղեր, փառատոններ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն:   

Արայիկ Հարությունյանը համակարգման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը և  համագործակցությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, քննարկված ուղղություններով առաջարկություններ ներակայացնելու,  պատշաճ իրազեկում ապահովելու վերաբերյալ:

Back to top button