Էկոսֆերա

Սևանա լճի «սանիտարը» վերանում է․ խեցգետնի վերականգնումը կախված է «բնության կամքից»․ «Էկոսֆերա»

Սևանա լճում տարեց տարի նվազում է խեցգետնի քանակը։ Մասնագետներն ահազանգում են, որ որոշ ժամանակ անց այն կարող է անհետանալ։ ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ արգելված է խեցգետնի որսը, սակայն այլ միջոցառումներ պաշարների վերականգնման մասով չեն արվում։ Հարց է՝ պե՞տք է վերականգնել լճում խեցգետնի պաշարները, թե՞ ոչ։

Առաջին անգամ խեցգետինը Հայաստան է ներմուծվել Ռոստովից՝ 1967-68 թվականներին։ 1980-ականներին արդեն հանդիպել է Սևանա լճում։ 1990-ականներից սկսել է խեցգետների բուռն զարգացման շրջանը։ Ավելի վաղ էլ ներմուծվել է սիգը։ Այս ձկնատեսակը Սևանա լիճ է ներմուծվել 1924-27 թվականներին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Առհասարակ կենդանատեսակները շատ արագ հարմարվել և բազմացել են։

2004 թվականից ի վեր գիտականները սկսել են հետազոտել Սևանա լճի կենսառեսուրսները։ Խեցգետնի քանակը լճում գնալով աճել է։ 2016 թվականին Սևանա լճում խեցգետնի ընդհանուր քանակը կազմել է 4500 տոննա, իսկ ահա 2022-ին՝ ընդամենը 68 տոննա։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը պարզաբանում է, թե որ խնդիրներն են հանգեցրել խեցգետնի քանակի նվազմանը։

Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ-ների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին խեցգետնի պաշարի կտրուկ անկումը ոչ այնքան որսի, որքան հիվանդությունների հետևանք է։

Back to top button