Հատվող եթեր

ՆՓԱԿ-ը՝ միշտ տարբերվող, նորարար, ինքնատիպ, ակտիվ և կենսունակ․ «Հատվող եթեր»

Երևանի սրտում է գտնվում ժամանակակից արվեստով լի, միշտ տարբերվող, միշտ նորարար, միշտ ինքնատիպ, միշտ ակտիվ և միշտ կենսունակ ՆՓԱԿ-ը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը:

Սահմանափակումներ չունեցող, ժամանակակից արվեստով լի տարածք, ուր միշտ տիրում է հաճելի մթնոլորտ, նոր մտածողություն, բոլորովին ուրիշ հայացք, իրականության ընկալման մի ուրիշ դիտանկյուն։ Ահա ՆՓԱԿ-ը՝ տարածաշրջանի ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոններից մեկը, որն իր ստեղծման օրվանից ի վեր առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում։

Նորարար փորձառական արվեստի կենտրոնը Երևանում և Նյու Յորքում գործող հասարակական կազմակերպություն է, որի հիմնադիրներն են Սոնիա և Էդուարդ Պալասանյանները:

ՆՓԱԿ-ն իր գործունեությունը սկսել է Երևանի կենտրոնում գտնվող վարձակալած տարածքում, որը հետագայում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, անվճար և անժամկետ տրամադրվել է ՆՓԱԿ-ին:

Որպես հաստատություն ՆՓԱԿ-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1996 թվականի ապրիլի 25-ին՝ հայ ավանգարդ նկարիչների խմբակային ցուցահանդեսով:

Ժամանակակից միջազգային արվեստի ներկայացում և ցուցադրում, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, ժամանակակից արվեստի վերաբերյալ գործնական պարապունքներ, քննարկումներ, հանդիպումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, տպագիր, ինչպես նաև աուդիո և վիզուալ նյութերով հարուստ մուլտիմեդիա տեղեկատու-գրադարանի ստեղծում, հայ արվեստագետների գրացուցակի ստեղծում՝ ներառյալ կենսագրական տվյալները և նրանց ստեղծագործությունների նմուշների տեսալսողական ձայնագրությունը, ժամանակակից արվեստագետներին դրամաշնորհների, կրթաթոշակների և ֆինանսական օգնության տրամադրում, այլազգի արվեստագետների հետ հարաբերությունների հաստատում և նրանց աշխատանքների ցուցադրություն Հայաստանում, հայկական արվեստի ներկայացում միջազգային ցուցահանդեսներում, փառատոներում. վերոհիշյալը ու էլի շատ բաներ տեղի են ունենում այստեղ՝ ՆՓԱԿ-ում:

Զրույց Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ծրագրերի համակարգող Արամ Զուրաբյանի հետ:

Back to top button