ԿարևորՀասարակություն

Հրեա ծայրահեղականները կրկին հարձակվել են քրիստոնյաների վրա

Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր են նետել, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն, տեղեկացնում է Հայոց պատրիարքության Սիոն ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանը։

Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան:

Back to top button