Մտքի ուժը

Հավելյալ Ֆտորը՝ խնդիր օրգանիզմի համար. հայ գիտնականներն ուսումնասիրում են դրա քանակը ջրում․ «Մտքի ուժը»

Մուտքն արգելված չէ, բայց կանոնակարգված է։ Պարտադիր պայմանը գերմաքուր միջավայրի առկայությունն է։ Սարք-սարքավորումներն անծանոթ են դրսի այցելուի համար, ծանոթ ու հոգեհարազատ՝ աշխատակիցներին։ Նշված կանոնները գործում են Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական լաբորատորիայում։

Lաբորատորիայի փորձագետն Լուսինե Սահակյանն ասում է«Յուրաքանչյուր աշխատակից, նախքան իր պարտականություններին անցնելը պետք է անցնի հատուկ վերապատրաստում՝ ծանոթանա անվտանգության կաննոներին և ստանդարտ աշխատանքային գործընթացների կանոններին»։

Լաբորատորիայում որակի կառավարման համակարգին զուգահեռ անվտանգությունից բացի, ցանկացած սարքավորում ունի կիրառման իր կանոնները։ Առանց դրանց ծանոթ լինելու որևէ մեկը չի կարող մոտենալ սարք-սարքավորումներին։ Անվտանգության կանոնները բոլորի համար են՝ առանց բացառությունների։ Նշված բոլոր կաննոններն էլ պահպանելով՝ փորձագիտական կաննոները։

Այստեղ կողք կողքի հետազոտման իրենց հերթին են սպասում մեղրը, դեղերը, խոտաբույսերը, անգամ՝ ջուրը։ Հայաստանի տարբեր տարածաշրջաններում արտադրված մեղրն են փորձաքննության ենթարկել։ Հումքը ձեռք են բերել և’ անհատ մեղավապահներից, և’ սուպերմարկետներից։ Գիտական բարդ արդյունքները պարզ ու մատչելի Լուսինե Սահակյանն է ներկայացնում․   

«Նախքան նմուշառումը, մենք անհրաժեշտ նմուշների որոշման  մեթոդ ենք ներդրել։ Այն պետք է վալիդացված լինի։ Այսինքն՝ այն պետք է վերարտադրելի լինի, մեկ անգամվա դրական արդյունքը դեռևս չի հավաստում, որ այն անընդհատ կգործի։ Մենք դա իրականացրել ենք։ Նմուշները հետազոտել ենք, նախնական պատկերը դրական է։ Տարբեր տարածաշրջաններում արտադրվող մեղրը բավարարում է պետական նորմատիվային պահանջներին»։

Լաբորատորիայի, այսպես ասենք, գիտական թիրախում նաև բուսական պատրաստուկներն են կամ բուսատեսակները։ Պայմանավորված խոստաբույսերի հավաքման տեղանքից, մեծ է հատկապես ծանր մետաղներ պարունակելու ռիսկը։ Լաբորատորիայի փորձագետ Անի Չախոյանը մեղրախոտի ու այլ խոտաբույսերի հետազոտություն է իրականացնում․ «Կոնկրետ արդյունք կա։ Մեղրախոտի մեջ ծանր մեռաղների թույլատրելի շեմն ավելի է։ Ջրերի մասով դեռ չենք հայտնաբերել ծանր մետաղներ, գուցե լինեն՝ կախված, թե նմուշները որտեղից են վերցված»։

Լաբորատորիան հայտ է ներկայացրել մոտ ապագայում հավատարմագրման, ինչից հետո բացի գիտահետազոտական աշխատանքներից, կիրականացնի նաև միջազգային չափանիշներին բավարարող որակի վերահսկման հետազոտություններ։

Իսկ որքա՞ն պետք է լինի ֆտորի քանակը կենցաղային ջրերում, արդյո՞ք դրանք նորմայի սահմաններում են, թե՝ ոչ։ Հայտնի է, որ ֆտորը խիստ թունավոր, սուր հոտով, բաց դեղնավուն գազ է։ Մարդն էլ ջրի միջոցով է ստանում ֆտորի անհրաժեշտ քանակության 10-85%-ը։ Խմելու ջրում ֆտորի մեծ քանակություններն առաջացնում են սպեցիֆիկ էնդեմիկ հիվանդություն, որը կոչվում է ֆլյուորոզ։ Ուստի ֆտորի հավելյալ քանակը վտանգավոր է մարդու համար։ Թե որքա՞ն պետք է լինի խմելու ջրում ֆտորի քանակը, հստակ չէ։ Իսկ թե այժմ դրանք որքա՞ն են կազմում, պարզ կդառնա, երբ գիտական այս լաբորատորիան իր հետազոտությունները կավարտի։

Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատարստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական լաբորատորիայի ղեկավար Ավետիս Ծատուրյանն ընդգծում է․

«Հետազոտությունների սպեկտրը բավականին լայն է։ Ծրագիրը, որը ներկայացրել էինք գիտության կոմիտեին, իրականացվող հետազոտության ընդամենը մեկ փոքր հատվածն է։ Այն կոչվում է «Ֆտորի քանակի որոշումը կենցաղային ջրերում։  Նախատեսում ենք մշակել իոնային քրոմատոգրաֆիայիով ջրերում ֆտորի պարունակության քանակական որոշման նոր մեթոդ»։

Ջրերի նմուշառման թիրախային վայրերը ընտրված են, մեթոդները՝ մշակման փուլում են։  Տեղեկատվություն են հավաքում այն մասին, թե աշխարհի որ երկրում նման անալիզներն ինչպես են կատարվում։ Մեթոդի նախնական մշակումն արդեն կատարված է։ Իոնային քրոմատոգրաֆի միջոցով կմշակվի ջրերում ֆտորի պարունակության քանակական որոշման մեթոդ, կվալիդացվի այն՝ ստացված արդյունքներն ավելի ճշգրիտ ունենալու համար։  

Ավետիս Ծատուրյան

Լաբորատորիան ստեղծվել է 2020 թվականին՝ Քովիդի ու պատերազմի շրջանում։ Կահավորված է ժամանակակից վերլուծական սարքավորումներով։ Դրանք ձեռք են բերվել ՀԲ դրամաշնորհներով ու ԵՊՀ միջոցներով։ Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատարստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնաական կենտրոնի վերլուծական լաբորատորիայի ղեկավար Ավետիս Ծատուրյանը մանրամասնում է՝ բարձր ճշտության լաբորատոր վերլուծական սարքավորումներ ունեն։ Հայաստան ներկրվող ու տեղում արտադրվող դեղերի որակի հետազոտությունները   գերժամանակից սարքավորումներով են իրականացվում։ Լաբորատորայի կարևորագույն հանգուցային հետազոտությունները դեղերն ու դեղագրքային անալիզներն են։

Նյութատեխնիկական բազան, ռեագենտները թարմացվում են գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհների միջոցով։ Եթե դրանք չլինեն, հնարավո՞ր է արդյոք գիտությամբ զբաղվել․ Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատարստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնաական կենտրոնի վերլուծական լաբորատորիայի ղեկավար Ավետիս Ծատուրյանը հիշեցնում է 2022-ի սկզբից բազային ֆինանսավորումն ավելացել է՝ հիմնականում աշխատավարձի տեսքով։

Ֆարմացիայի ինստիտուտը ստեղծվել է 2016 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի, ապա դեղագիտության ֆակուլտետներում ավելի քան 23 տարի գործող դեղագործական քիմիայի բաժնի հենքի վրա։ Այսօր արդեն այստեղ պատրաստվում են դեղագետ վերլուծաբաններ։ Ինստիտուտում գործող լաբորատորիան գիտնականներին հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ։

Back to top button