ԿարևորՔաղաքական

Դադարեցվել են Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ:

Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Back to top button