ԿարևորՄիջազգային

Շենգենյան վիզաների համար դիմումները կընդունվեն առցանց

Շենգենյան վիզաների համար դիմումները նախատեսվում է ընդունել առցանց:
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Սլովենիայի խորհրդարանի պատգամավոր Մատյազ Նեմեցի օրինագծին՝ Շենգենյան գոտում վիզային ռեժիմի թվայնացման մասին։ Գաղափարը ենթադրում է միասնական համաեվրոպական հարթակի ստեղծում և անձնագրում թղթե պիտակի փոխարինում թվային վիզայով։

Միևնույն ժամանակ, դիմելու համար պահանջվող ջանքերն ու ծախսերը կարող են կրճատվել, գործընթացը կդառնա ավելի արագ և անվտանգ, իսկ մուտքի կեղծ թույլտվությունները կնվազեն, ասել է օրինագծի հեղինակը։

Ակնկալվում է, որ Շենգենյան վիզան կտրվի 2D շտրիխ կոդի տեսքով՝ ստորագրված այն երկրի Ստորագրությունների հավաստագրման մարմնի (CSCA) կողմից, որտեղ մեկնում է զբոսաշրջիկը:

Հնարավոր կլինի դիմել առցանց, վճարել ԵՄ միասնական հարթակի միջոցով։ Այն ավտոմատ կերպով կորոշի, թե որ Շենգենյան երկիրն է իրավասու քննարկել հայտը, ինչպես նաև կտրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պահանջների և ընթացակարգերի վերաբերյալ:

Եվրախորհրդարանի անդամները պատրաստվում են վերջնական տեսքի բերել օրինագիծը: Օրինակ, ապագա հարթակը դարձնել բազմալեզու, տրամադրել մեկ IP հասցեից մի քանի դիմումներ ներկայացնելու հնարավորություն ցածր թվայնացում ունեցող տարածաշրջանների համար և ընթացակարգը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Back to top button