ԿարևորՀասարակություն

Նախատեսվում է փոփոխել զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը․ հայտարարվել է մրցույթ

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:

Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է, իսկ ներկայացման կարգը նախատեսված է վերոհիշյալ նախաորակավորման հայտարարությամբ:

Back to top button