ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյան որոշումները կընթերցի առցանց հեռարձակվող նիստում

Արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով որոշումը կընթերցի առցանց հեռարձակվող նիստում: Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի՝ որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ, ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ը տեղի են ունեցել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները: Երկու կողմերը հիմնավորել են իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանց հիմնավորումները, այնուհետև առարկություններ են ներկայացրել միմյանց պահանջների վերաբերյալ:

Հայաստանը պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները.

  • Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
  • Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
  • Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Back to top button