ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

ԱՄՆ-ը պատրաստվում է շարունակել խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական հարցով, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա շատ կարևոր է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի համար: Դա մի բան է, որին գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում: Հատկապես պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ»,- ասել է խոսնակը։

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում Լուիս Լ. Բոնոյի նշանակմանը, ով կփոխարինի դեսպան Ֆիլիպ Ռիքերին:

Փաթելն ասել է, որ «նա կառաջնորդի ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում:»:

«Նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- հավելել է նա։

«Լուի Բոնոն գերատեսչության ավագ ղեկավար է, որը զգալի փորձ ունի՝ աշխատելով դժվար և բարդ խնդիրների վրա: Նա վայելում է քարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը այս նոր դերը ստանձնելու հարցում»,- ասել է խոսնակը:

Back to top button