

Նախորդ 3 տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսում նկատվում էր Էլ-Նինյո եղանակային երևույթը, ինչի պատճառով ջրերի մակերևույթը սառչում էր: Այս տարի, սակայն, սպասվում է հակառակ երևույթ: Ջրերի տաքացման էֆեկտը որոշ վայրերում կառաջացնի երաշտ, որոշ վայրերում էլ՝ հեղեղումներ:
2022 թվականին աշխարհին ամենաշատ թվով ավտոմեքենա է մատակարել Ճապոնիան: Խոշոր մատակարարներից 2-րդը Գերմանիան է, հետո Չինաստանը և Հարավային Կորեան: Միացյալ Նահանգները միայն 5-րդ տեղում է:
Ֆրանսիական Renault և ճապոնական Nissan բրենդները պայմանավորվել են վերակազմավորել իրենց դաշինքը: Դա ամենամեծ փոփոխությունը կլինի միության ավելի քան 20 տարվա գոյության ընթացքում:
Ֆրանսիական կողմը 3 անգամ կնվազեցնի Nissan-ում իր մասնաբաժինը, ճապոնական կողմն էլ ներդրումներ կկատարի Renault-ին պատկանող էլեկտրամոբիլների բիզնեսում։