ԿարևորՄշակույթ

«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան` Օստենդի կինոփառատոնում

Համաշխարհային պրեմիերայից հետո, հունվարի 30-ին տեղի է ունեցել ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի լիամետրաժ խաղարկային ֆիլմի «Լուկայի» բելգիական պրեմիերան Օստենդի (Բելգիա) կինոփառատոնում (Kinepolis-ում)։

Ցուցադրությանը ներկա են դերասանուհի Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը, Բելգիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը:

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ 

Back to top button