ԿարևորՀասարակություն

Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է․ Անահիտ Ավանեսյան

«Այրված զինծառայողների առողջական վիճակը բավարար է»․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների վիճակին։

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, եւ առաջիկայում էլ, ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք»,-նշել է նախարարը:

Back to top button