Էկոսֆերա

Փոթորիկ Մադագասկարում․ 38 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը․ «Էկոսֆերա»

Ջունգլիների առնվազն 38%-ը որոշ չափով դեգրադացվել է մարդածին ազդեցության պատճառով։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները գնահատել են, թե ինչպես կազդի 2022 թվականի հունվարին Տոնգա հրաբխի ժայթքումը մոլորակի ջերմաստիճանի փոփոխության վրա առաջիկա 10 տարում: Մոդելը ցույց է տվել, որ կատակլիզմը կխորացնի գլոբալ տաքացումը՝ համաձայն Nature Climate Change-ի:

Ըստ կանխատեսումների՝ ժայթքման արդյունքում մոլորակի միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ ավելի քան 1.5 աստիճանով՝ նախաարդյունաբերական մակարդակների համեմատ (այդ շեմը սահմանվել է Փարիզի կլիմայի համաձայնագրով 2015 թվականին)։

Խաղաղ օվկիանոսում գտնվող Տոնգա հրաբուխը մթնոլորտ է արտանետել հսկայական քանակությամբ մոխիր և գազ, ինչպես նաև 146 մետրիկ տոննա ջուր: Այս արտանետումներն ունեցել են տաքացման էֆեկտ, որը գնահատվում է 0.12 Վտ մեկ քառակուսի մետրի համար: Ջուրը հասել է մթնոլորտի բարձր շերտերին։

Գիտնականները ջերմաստիճանի հնարավոր տատանումների երկու սցենար են մշակել՝ լավատեսական և հոռետեսական:

Երկուսն էլ ցույց են տվել, որ ժայթքումից հետո 1,5 աստիճանից ավելի տաքանալու հավանականությունն աճել է 7%-ով։ Առաջինի համաձայն այն կազմում է 57%, երկրորդի համաձայն՝ 67%։

Back to top button