ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիայում տեղի են ունենում վերջին տասնամյակի ամենաբազմամարդ բողոքի ցույցերը

Մեծ Բրիտանիայում տեղի են ունենում վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ցույցերը։ Համազգային գործադուլին միացել է մոտ կես միլիոն աշխատող։ Еuronews-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։

«Մենք իսկապես պետք է ավելի շատ վարձատրվենք։ Կարծում եմ՝ կրթությունն ավելի շատ ֆինանսավորման կարիք ունի։ Ավելի շատ կադրեր, ավելի շատ մրցակցություն, որպեսզի տնօրենը ընտրություն ունենա ոչ թե երկու, այլ 20 ուսուցիչների միջև, որպեսզի մեր երեխաները որակյալ կրթություն ստանան։ Այո, ես կարծում եմ, որ մեզ ավելի ու ավելի ու ավելի շատ է պետք»,- ասում են երթի մասնակիցները:

Չորեքշաբթի գործադուլի պատճառով Մեծ Բրիտանիայում հազարավոր դպրոցներ փակվել են, տասնյակ համալսարաններում դասախոսությունները խափանվել են, հասարակական տրանսպորտը խափանվել է, երկաթուղային հաղորդակցությունը մասամբ ընդհատվել է, բազմաթիվ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են։

Back to top button