ԿարևորՍպորտ

Հինգ հայ շախմատիստ՝ ՖԻԴԵ-ի փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում

Հինգ հայ շախմատիստ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի՝ այսօր հրապարակված փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում։

Տղամարդկանց դասակարգման ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ շախմատիստը՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը։ Հայկ Մարտիրոսյանը 51-րդն է։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) և Լիրեն Դինգը (Չինաստան): Լևոն Արոնյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ը, ցուցակում 17-րդն է։

Էլինա Դանիալյանը կանանց վարկանիշում 35-րդն է։ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են համապատասխանաբար 68-րդ և 73-րդ հորիզոնականները: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի Յիֆան Հոուն։

Back to top button