ԿարևորՀասարակություն

Հանրայինը նաև կրակում է․ հրաձիգների թիմը՝ լավագույն տասնյակում

Պետական մարմինների հրաձգության մրցաշարին մասնակցել  է Հանրային հեռարձակողի խորհրդի թիմը։ Թիմում կոմպոզիտոր կա, երաժիշտ, իրավաբան, ռեժիսոր ու մոնտաժող։ Հանրայինի թիմը 32 թիմերի պայքարում գրավել է 7–րդ տեղը։

Հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի հսկողությամբ անցկացվող եռօրյա մրցաշարի կանանց անհատական պայքարում հաղթողը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչն է․ Անի Ղարիբջանյանը խոցել է 44 միավոր։

Տղաների պայքարում հաղթողը Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Դավիթ Սահակյանն է՝ կրկին 44 միավորով, իսկ թիմային պայքարում հաղթողը Պետական եկամուտների կոմիտեի թիմն է, 2–րդը՝ վարչապետի աշխատակազմինը, 3–րդը Վիճակագրական կոմիտեինը։ Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Մասնակիցները մրցաշարը ստացված, ոգևորող ու նաև պարտավորեցնող են համարում՝ խոստանալով հաջորդ մցրաշարերին ավելի լավ պատրաստվել, ավելի դիպուկ լինել և հարկ եղած դեպքում հմտություններն  օգտագործել հայրենիքի պաշտպանության համար։

Back to top button