Հաջողության նոտա

Հայաստան — Հնդկաստան. ռիթմի ու ժամանակի տարբերություն․ «Հաջողության նոտա»

Հայաստան — Հնդկաստան. ռիթմի ու ժամանակի տարբերություն, աշխարհընկալման փոփոխություն, որը մեծ փորձառություն էր, սեփական ուժերը, ժամանակը, բյուջեն ու անելիքները ճիշտ հաշվարկելու կարողություն:

«Հայ — Հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության համակարգող Կարեն Մկրտչյանը ութ տարեկան էր, երբ տեղափոխվեց Հնդկաստան՝ Կալկաթայի հայկական դպրոցում սովորելու, այնուհետև շարունակեց ուսումը Դելիի հեղինակավոր համալսարաններից մեկում:

2018 թվականին վերադարձավ Հայաստան: Մանկուց ինքնուրույն է, կարողանում է խնդիրներին նայել առանց հույզերի՝ գտնելով կոնկրետ լուծումներ: Ասում է՝ դրսի աշխարհը, տնից հեռու ապրելը կոփում է և հասունացնում: Կարծում է՝ դժվարություններն են բերում փորձառություն ու հմտություն, առանց դրանց աճը մեծ չի լինի:

Միևնույն ժամանակ, շեշտում է, որ «դժվարությունները պետք է լուծել այնպես, որ ուրիշների համար դժվարություն չստեղծես»:

«Երբ հասնում ես երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներիդ՝ առանց զիջելու քո բարոյականությունն ու սկզբունքները, դա քո հաջողությունն է: Կարևոր է, որ այդ ընթացքում նաև կարողանաս զբաղվել այն ամենով, ինչը քեզ հաճույք է պատճառում», – ասում է Կարեն Մկրտչյանը՝ հավելելով, որ անձնական երջանկության հաշվին ցանկացած ձեռքբերում կորուստ է։

Back to top button