ԿարևորՀասարակություն

Կոնգրեսի գրադարանը թվայնացրել է իր ամենափոքր հայերեն Նոր Կտակարանը

Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժինը վերջերս ավարտել է իր ամենափոքր հայերեն քառավետարանի (9,8×7,5 սմ) թվայնացումը։

Դատելով գրառումներից, ջրի խորը հետքերից ու հրդեհի հասցրած վնասից՝ ձեռագիրը դարերի միջով դժվարին ճանապարհ է անցել Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում։

Սյունիքի Սուրբ Ստեփանոս վանքում անհայտ մի գրագիր քառավետարանն ավարտել է մեկ տարվա ընթացքում՝ 1683-1684 թվականներին։ 18-րդ դարում այն ձեռք է բերել մի քահանա, այնուհետև ձեռագիրը «գերի է ընկել», փրկվել և հանձնվել Գողթնի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցուն։

Ըստ ձեռագրի մեկ այլ արձանագրության՝ մեկ դար անց՝ 1883 թվականին, ձեռագիրը նվիրվել է Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցուն։

Ամբողջությամբ թվայնացված ձեռագիրը հասանելի է այստեղ:

Back to top button