Դպրություն

Չինարենի ուսուցումը՝ ժամանակի պահանջ․ «Դպրություն»

Լույս է տեսել չինական փիլիսոփայության մասին նոր գիրք՝ «Լաո Ծը։ 100 իմաստություն»։ Սա նոր հնարավորություն է չինական գրականությամբ, պատմությամբ և լեզվով հետաքրքրվողների համար։

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը հրատարակել է նաև հայալեզու դասագրքեր, որոնք հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդին ինքնուրույն սովորել չինարեն:

«Ես գտնում եմ, որ մեր հանրությանը անհրաժեշտ է ծանոթանալ այլ քաղաքակրթությունների մտքի դպրոցներին։ Իսկ չինական մտքի դպրոցը ամենահարուստներից մեկն է։ Կարևորում եմ, որ այն անպայման փոխանցվի գոնե մեր մատաղ սերնդին։ Եվ «Լաո Ծը։ 100 իմաստություն» գիրքը նախատեսված է այն օղակների համար, որտեղ պատրաստ են ընդունել նոր գաղափարներ, նոր քաղաքական և փիլիսոփայական մտքեր», – ասում է Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը։

«Հայաստանում սիրում են սովորել չինարեն լեզուն, որովհետև այն ապագայի լեզուն է։ Շատերն են գնում Չինաստանում սովորելու։ Դրա համար դու պետք է իմանաս չինարեն։ Ես էլ ուզում եմ դառնալ ծրագրավորող և գնալ Չինաստանում շարունակել կրթությունս։ Իմ հետաքրքրությունների շրջանակում են նաև ռոբոտաշինությունը, ռազմական ինժեներիան։ Ես ուզում եմ սարքել բալիստիկ հրթիռներ և օգնել մեր երկրին՝ իմ հայրենիքին»,- ասում է Հայ–չինական բարեկամության դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանը։

Back to top button