ԿարևորՀասարակություն

Հայրենիքին ծառայելուց ավելի բարձր պատիվ չկա․ Արարատի մարզպետը մասնակցել է նորակոչիկների երդմնակալության արարողությանը

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Արարատի մարզի N զորամաս, ներկա գտնվել նորակոչիկների երդմնակալության արարողությանը։

Արարողությանը մասնակցել են նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը և պաշտոնատար այլ անձինք։

Նորակոչիկները ներկաների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները։

Շնորհավորելով նորակոչիկներին՝ մարզի ղեկավարը նրանց մաղթել է անփորձաք ծառայություն։

«Հայրենիքին ծառայելուց ավելի բարձր պատիվ չկա, քանի որ հայրենիքից առավել թանկ ոչինչ չունենք։ Խաղաղության միակ ճանապարհը ուժեղ ու միասնական լինելն է։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, Աստված պահապան բոլորին»,– իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։

Back to top button