Հայագիտակ

Թումանյանական աշխարհը՝ դստեր նամակներում․ «Հայագիտակ»

Նվարդը Հովհաննես Թումանյանի համար Նունիկ էր, և այդպես էլ դիմում է նրան նամակներում։

Թումանյանի մահվան 100-ամյակի առթիվ լույս է տեսել Նվարդ Թումանյանի նամականու առաջին հատորը։

Բանաստեղծի երեխաները միշտ գրում էին իրենց հորը, որը շատ հաճախ էր բացակայում տնից։ Նա պահանջում էր, որ իրեն գրեն ամեն օր։

Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտաշխատող Սուսաննա Ադամյանն ասում է. «Այն ժամանակ կային շատ գեղեցիկ փոստային բացիկներ, որոնք մեկ օրում տեղ էին հասնում։ Նրանք շատ հաճախ էին իրար ուղարկում դրանցից»։

Նվարդի և ոչ միայն նրա նամակները լի են ջերմությամբ ու սիրով։ Եվ թեպետ չի կարելի կարդալ ուրիշի նամակները, երբեմն անհրաժեշտ է ծանոթանալ դրանց՝ հասկանալու համար այն ժամանակն ու միջավայրը, որում ապրել են են մեր մեծերը։

Back to top button