ԿարևորՄիջազգային

Ամերիկացիների 64%-ն ապրում է «աշխատավարձից աշխատավարձ»

2022 թվականին ամերիկացիների 64%-ը կամ 166 միլիոն մարդ ապրել է աշխատավարձից աշխատավարձ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Pymnts.com-ի և LendingClub Corp-ի ուսումնասիրությունը:

Նախորդ տարվա համեմատ՝ այսպես ապրողների թիվն ավելացել է 3%-ով կամ ավելի քան
9 միլիոնով։

Գործակալության տվյալներով՝ նման արդյունքները կապված են սպառողական գների բարձրացման հետ՝ աշխատավարձերի անհամապատասխանության և խնայողությունների կրճատման պայմաններում։

Bloomerg-ը նշում է, որ «աշխատավարձից աշխատավարձ» ապրողների թիվն աճել է նույնիսկ նրանց շրջանում, ովքեր ունեն բարձր վարձատրվող աշխատանք։

Մասնավորապես, տարեկան 100.000 դոլար վաստակողների շրջանում նախորդ տարվա համամեմատ այդ թիվն աճել է 16%-ով: Հարցվածների մոտ մեկ քառորդը նույնպես խոստովանել է, որ խնդիրներ ունի վճարումների հետ կապված:

2022 թվականին ԱՄՆ-ում գնաճը զգալիորեն մեծացել է։ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով տարեկան գնաճը երկրում հունիսին հասել է առավելագույնին (9,1%), այնուհետև սկսել է անկում ապրել, դեկտեմբերին արդեն կազմել է 6,5% ։

Back to top button