Ուժի մեջ է մտել Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը


Նոր հնարավորություններ սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար Հայաստանում և ԵՄ-ում:
2023 Հունվարի 11-ից մեկնարկել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի (ԸԱԳՀ) վարչական կիրակումը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերի 15-ին՝ նպատակն ունենալով վերացնել շուկայական սահմանափակումները և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի ։ Դրանով այն ներդաշնակեցնում է Հայաստանի ավիացիոն օրենսդրությունը ԵՄ չափանիշներին և ավիացիոն կանոններին: ՀԸԳՀ պարտավորություններին համահունչ՝ 2023 թվականին ԵՄ-ն կսկսի Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն:
Ավելին, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ընթացիկ 2-ամյա ծրագիրը ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) հետ տրամադրում է տեխնիկական աջակցություն՝ ընդլայնելով հայաստանին տրամադրվող աջակցությունը ավիացիոն անվտանգության վերահսկողության կարողությունների բարձրացման հարցում, որի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2022 թվականի մարտին: