ԿարևորՀասարակություն
Երեւանը ձեռք կբերի նոր թափոնամաններ


«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ:


Երեւանի քաղաքապետարանի եւ ծրագրի շուրջ գործակցության շրջանակում Երեւանը ձեռք կբերի տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ:
Հադիպմանը քննարկվել են նոր տեսակի թափոնների տեսակավորման, նոր խմբաքանակի թափոնամանների եւ դրանց տեղադրման վայրերի արդյունավետ ընտրության, ինչպես նաեւ հանրությանն իրազեկելու քայլերը: